16.08.2018 09:30

Դարպասապահ Սուբաշիչն ավարտել է կարիերան Խորվաթիայի հավաքականում

Դարպասապահ Սուբաշիչն ավարտել է կարիերան Խորվաթիայի հավաքականում

«Մոնակոյի» դարպասապահ Դանիել Սուբաշիչն ավարտել է կարիերան Խորվաթիայի հավաքականում:

33-ամյա դարպասապահը դարձել է արդեն երրորդ ֆուտբոլիստը Վեդրան Չորլուկայից և Մարիո Մանջուկիչից հետո, ով ԱԱ-2018-ից հետո հայտարարել է ազգային թիմից հեռանալու մասին;

«Ժամանակն է հրաժեշտ տալու իմ սիրելի մարզաշապիկին այն 10 տարիներից հետո, որոնք ես անցկացրել եմ ազգային թիմի կազմում»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում «AP»-ը:

Նրա խոսքով, միջազգային կարիերան ավարտելու որոշումն ինքը կայացրել էր դեռ աշխարհի առաջնությունից առաջ:

Խորվաթիայի հավաքականի կազմում Սուբաշիչը 44 հանդիպման է մասնակցել: ԱԱ-2018-ում նա իր թիմի հետ հասել է մինչև եզրափակիչ, որտեղ խորվաթները պարտվել են Ֆրանսիային (2:4):