16.08.2018 10:00

Սոնը ստիպված կմասնակցի Ասիական խաղերին, որպեսզի չզորակոչվի բանակ

Սոնը ստիպված կմասնակցի Ասիական խաղերին, որպեսզի չզորակոչվի բանակ

Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Սոն Հին Մինը Հարավային Կորեայի մինչև 23 տարեկանների հավաքականի կազմում կմասնակցի Ասիական խաղերին: Ամեն հավաքական հնարավորություն ունի հայտավորելու 23 տարեկանից բարձր 3 ֆուտբոլիստի: Ահա և այդ երեք խաղացողներից մեկը  Սոնն է, որը 26 տարեկան է: Մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 30-ին:

Կորեական օրենսգրքի համաձայն մինչև 28 տարին արական սեռի ներկայացուցիչները պարտավոր են 21 ամսով անցնել պարտադիր զինվորական ծառայության: Ծառայությունից ազատվելու միակ միջոցը՝ ազգային հավաքականի կազմում հաջողության հասնելն է: Փաստորեն , եթե Հարավային Կորեան չկարողանա հաղթել Ասիական առաջնությունում, ապա Սոնը ստիպված կլինի մեկնել ծառայության: