16.08.2018 10:30

«Միլան»-ի նախագահ. Ֆուտբոլիստները հաղթում են խաղերը, բայց տիտղոսները նվաճում են ակումբները

«Միլան»-ի նախագահ. Ֆուտբոլիստները հաղթում են խաղերը, բայց տիտղոսները նվաճում են ակումբները

«Միլան»-ի նախագահ Պաոլո Սկարոնին վստահ է, որ իտալական ֆուտբոլը ճիշտ ուղով է զարգանում, և մոտ ապագայում այն կրկին առաջատար դիրքեր կզբաղեցնի եվրոպական ֆուտբոլում:

«Իտալական ակումբները 2010 թվականից ի վեր չեն հաղթել Չեմպիոնների լիգայում, իսկ նախորդ տարի ազգային հավաքականը չկարողացավ անցնել Մունդիալ-2018-ի եզրափակիչ փուլ: Այդ ամենն արդեն անցյալում է: Հիմա փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի վերադարձնենք իտալական ֆուտբոլի նախկին փառքը:

Դրա համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ունենք: Պետք է մի բան հիշել: Ֆուտբոլիստները հաղթում են խաղերը, բայց տիտղոսները նվաճում են ակումբները: Եկեք մի քանի տարի ժամանակ տանք ֆուտբոլիստներին, և դուք ինքներդ ամեն ինչ կտեսնեք»,- Սկարոնիի խոսքերն է մեջբերում La Stampa-ն:

Նշենք, որ «Միլան»-ի նոր սեփականատերը Elliott Management-ն է: