16.08.2018 11:02

Ջանլուկա Դի Մարցիո. «Արսենալ»-ի դարպասապահը տեղափոխվում է իտալական գրանդ

Ջանլուկա Դի Մարցիո. «Արսենալ»-ի դարպասապահը տեղափոխվում է իտալական գրանդ

Լոնդոնի «Արսենալ»-ի դարպասապահ Դավիդ Օսպինան կարիերան կշարունակի իտալական «Նապոլի»-ում: Այս մասին տեղեկացնում է հայտնի մարզական լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերն արդեն համաձայնության են եկել կոլումբիացի դարպասապահի վարձակալության շուրջ:

Հաղորդվում է, որ Օսպինան այսօր երեկոյան Նեապոլ կժամանի, իսկ վաղն արդեն բուժզննում կանցնի:

Նշենք, որ նախորդ մրցաշրջանում 29-ամյա դարպասապահն «Արսենալ»-ի կազմում բոլոր մրցաշարերում 21 հանդիպում է անցկացրել: