16.08.2018 11:30

Բուտրագենյոն հաստատել է, որ Մոդրիչը մնում է «Ռեալ»-ում

Բուտրագենյոն հաստատել է, որ Մոդրիչը մնում է «Ռեալ»-ում

Մադրիդի «Ռեալ»-ի մամուլի ծառայության ղեկավար Էմիլիո Բուտրագենյոն հաստատել է, որ թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մնում է «արքայական» ակումբում: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ խորվաթ ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել Միլանի «Ինտեր»:

«Ակումբը ոչ մի խնդիր չունի Մոդրիչի հետ: Լուկան երջանիկ է, որ հանդես է գալիս «արքայական» ակումբի կազմում»,- Բուտրագենյոյի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Նշենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականը: