16.08.2018 08:46

Մադրիդի «Ատլետիկո»-ն գերլարված պայքարում հաղթեց «Ռեալ»-ին և դարձավ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր (տեսանյութ)

Մադրիդի «Ատլետիկո»-ն գերլարված պայքարում հաղթեց «Ռեալ»-ին և դարձավ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր (տեսանյութ)

Թալինի «Ա Լե Կոկ Արենա» մարզադաշտում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը: Բաղձալի գավաթի համար մրցեցին մադրիդյան երկու գրանդները՝ «Ռեալ»-ը և «Ատլետիկո»-ն:

Հանդիպումն ընթացավ գերլարված և դրամատիկ պայքարում: Խաղի արդեն 49-րդ վայրկյանին Դիեգո Կոստան առաջ մղեց «Ատլետիկո»-ին: 27-րդ րոպեին «Ռեալ»-ը պատասխանեց Բենզեմայի դիպուկ հարվածով, և հաշիվը հավասարվեց:

63-րդ րոպեին խաղի գլխավոր մրցավարը 11-մետրանոց նշանակեց Օբլակի դարպասին. «սերուցքայիններ»-ի ավագ Սերխիո Ռամոսը չվրիպեց: Հանդիպման 79-րդ րոպեին հաշիվը կրկին հավասարվեց: Դուբլի հեղինակ դարձավ Դիեգո Կոստան:

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց մարտական ոչ-ոքիով՝ 2:2: Լրացուցիչ ժամանակում ավելի ակտիվ էին «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստները: 99-րդ րոպեին Սաուլը կրկին առաջ մղեց «մատրասնիկներ»-ին, իսկ 5 րոպե անց Կոկեն հաշիվը դարձրեց 4:2:

Այսպիսով, մադրիդյան դերբիում ավելի ուժեղ գտնվեցին Դիեգո Սիմեոնեի սաները, ովքեր, 4:2 հաշվով հաղթելով «արքայական» ակումբին, պատմության մեջ 3-րդ անգամ նվաճեցին ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը:

ՌԵԱԼ Մ.-ԱՏԼԵՏԻԿՈ Մ. 2-4 (1-1)  
0-1՝ Դիեգո Կոստա 1՛, 1-1՝ Քարիմ Բենզեմա 27՛, 2-1՝ Սերխիո Ռամոս 63՛ (11մ), 2-2՝ Դիեգո Կոստա 79՛, 2-3՝ Սաուլ 98՛, 2-4՝ Կոկե 104՛
ՌԵԱԼ Մ.. 1.Կեյլոր Նավաս, 2.Դանիել Կարվախալ, 4.Սերխիո Ռամոս, 5.Ռաֆայել Վարան, 12.Մարսելո, 8.Տոնի Կրոոս (21.Բորխա Մայորալ, 102), 14.Կազեմիրո (24.Դանի Սեբալյոս, 76), 20.Մարկո Ասենսյո (10.Լուկա Մոդրիչ, 57), 22.Իսկո (17.Լուկաս Վասկես, 83), 9.Քարիմ Բենզեմա, 11.Գարեթ Բեյլ
ԱՏԼԵՏԻԿՈ Մ.. 13.Յան Օբլակ, 2.Դիեգո Գոդին, 15.Ստեֆան Սավիչ, 20.Խուանֆրան, 21.Լուկաս, 6.Կոկե, 8.Սաուլ, 14.Ռոդրի (23.Վիտոլո, 71), 7.Անտուան Գրիզման (10.Անխել Կորեա, 57), 11.Թոմա Լեմար (5.Թոմաս Տեյե Պարթի, 90), 18.Դիեգո Կոստա (24.Խոսե Խիմենես, 109), 19.Դիեգո Կոստա
Զգուշացում՝ Մարկո Ասենսյո 35՛ (Ռ), Մարսելո 54՛ (Ռ), Դանի Սեբալյոս 90՛ (Ռ), Լուկա Մոդրիչ 101՛ (Ռ), Սերխիո Ռամոս 112՛ (Ռ), Անխել Կորեա 60՛ (Ա), Դիեգո Կոստա 62՛ (Ա), Վիտոլո 105՛ (Ա) ; Մրցավար՝ Շիմոն Մարչինակ (Լեհաստան)
  ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ  
55 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 45
11 (6) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 5 (5)
26 ՏՈՒԳԱՆՔ 16
12 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 4
1 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 2