24.09.2012 01:17

Պատանեկան հավաքականի երկրորդ պարտությունը

Պատանեկան հավաքականի երկրորդ պարտությունը

Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը երկրորդ պարտություն է կրել «Թուրքմենստանի նախագահի գավաթ»-ի մրցաշարում: Թուրքմենստանի ընտրանու հետ հանդիպումն ավարտվել է 4:1 հաշվով հօգուտ դաշտի տերերի: Միակ գոլի հեղինակը մեր թիմի կազմում դարձել է Ռաֆայել Դարբինյանը, հայտնում է ՀՖՖ կայքը:

Վերջին հանդիպումը խմբում Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը անցկացնելու է Ռուսաստանի թիմի հետ:
Մրցաշարային աղյուսակ

1. Թուրքմենստան 2 2 0 0 9-1 6
2. Ռուսաստան     2 2 0 0 6-0 6
3. Ղազախստան   2 1 0 1 2-3 3
4. ՀԱՅԱՍՏԱՆ      3 0 1 2 5-9 1
5. Ղրղզստան      3 0 1 2 3-12 1