16.08.2018 12:00

Թրամփը ԿՀՎ նախկին տնօրենին զրկել է գաղտնի տեղեկատվությանը հաղորդակցվելու իրավունքից

Թրամփը ԿՀՎ նախկին տնօրենին զրկել է գաղտնի տեղեկատվությանը հաղորդակցվելու իրավունքից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԿՀՎ նախկին տնօրեն և պետության գործող ղեկավարի կատաղի քննադատ Ջոն Բրեննանին զրկել է գաղտնի տեղեկատվությանը հաղորդակից լինելու իրավունքից:

Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը լրագրողների համար կարդացել է նախագահի այդ հանձնարարությունը, որտեղ Բրեննանի պահվածքն անվանված է «արտառոց»:

Հելսինկիում ռուս-ամերիկյան գագաթնաժողովից հետո  Բրեննանը քննադատության տարափ տեղաց Թրամփի հասցեին՝ նրան մեղադրելով պետական դավաճանության մեջ:

Անցյալ տարի Բրեննանը հայտարարեց, որ 2016 թ. Թրամփի նախընտրական շտաբի և Ռուսաստանի հնարավոր կապերի մասին հետաքննությունը միանգամայն հիմնավոր է: Թրամփն, իր հերթին, դա նավանեց «վհուկների որս»:

Իսկ ընդամենը մեկ օր առաջ՝ օգոստոսի 14-ին, Բրեննանը, դիմելով հենց Թրամփին, Twitter-ում գրել է. «Ապշեցուցիչ է, թե որքան հաճախ դուք ձեր վարքագծում չեք դրսևորում նույնիսկ նվազագույն օրինավորություն, քաղաքակիրթ պահվածք և բարեխղճություն: Ըստ երևույթին՝ դուք այդպես էլ երբեք չեք հասկանա, թե ինչ է նշանակում լինել նախագահ, ինչպես նաև այն, թե ինչ է պետք անել՝ լավ, ազնիվ մարդ լինելու համար: Ի՜նչ ցավալի է, ինչ վտանգավոր է մեր ժողովրդի համար»:

Փոխանցում է BBC-ն: