16.08.2018 14:07

Քաբուլում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել ուսումնական հաստատության վրա

Քաբուլում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել ուսումնական հաստատության վրա

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի արևմուտքում գտնվող Mawoud Academy մասնավոր դպրոցում որոտացած պայթյունի հետևանքով առնվազն 48 հոգի զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Զոհերի մեծ մասը 18 տարեկան պատանիներ են, որ միասին նախապատրաստվելիս են եղել ընդունելության  քննություններին:

Ականատեսների վկայությամբ՝ մահապարտ ահաբեկիչը, ուժ գործադրելով՝ ներխուժել է ուսումնական հաստատություն: Ոմանք կարծում են, որ նա ներս է մտել ուսանողի անվան տակ:

Ակադեմիան, որտեղ տեղի է ունեցել ողբերգական միջադեպը, մասնավոր կրթական հաստատություն է, որտեղ տղամարդիկ և կանայք միասին են ուսանում և պատրաստվում ընդունելության քննությունների:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հանձնարարել է հետաքննել տեղի ունեցածը: Առայժմ տարածաշրջանում գործող ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

Փոխանցում է euronews-ը: