17.08.2018 12:00

Արթուր Վանեցյան. «Ընտրվելու դեպքում բավական օգուտ կտամ ֆուտբոլին»

Արթուր Վանեցյան. «Ընտրվելու դեպքում բավական օգուտ կտամ ֆուտբոլին»

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձել է ՀՖՖ նախագահի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու թեմային:

-  Պատրաստ եմ առաջադրելու իմ թեկնածությունը, սակայն քանի դեռ չկա հայտարարությունը, որ լինելու են նոր ընտրություններ, պետք է չէ այս հայտարարությունը դիտարկել որպես պաշտոնական: Այո, դուք ճիշտ եք Բարձրագույն լիգայի ինը թիմն էլ միաձայն առաջարկեցին ու պաշտպանեցին իմ թեկնածությունը և առաջիկայում ֆուտբոլի ֆեդերացիայի այսօրվա գործող նախագահը, գործկոմը նիստ կհրավիրեն, կհայտարարեն նոր ընտրությունների մասին ու այդ ժամանակ կարծում եմ կառաջադրվեմ: Չեմ կարծում, որ դա կխանգարի ներկայիս աշխատանքին: Ֆուտբոլի ֆեդերացիայում հիմնականում աշխատանքը իրականցնելու են ֆուտբոլի աշխարհի ներկայացուցիչները, ես նաև շատ ակտիվ մասնակցություն եմ ունենալու: Կարծում եմ այսօրվա իրավիճակում իմ ընտրվելու դեպքում բավականին օգուտ կտամ ֆուտբոլին: Հստակ մի բան կարող եմ ասել, պայմանավորված խաղերը բացառելու ենք,- նշել է Արթուր Վանեցյանը պատասխանելով լրագրողների հարցերին: