17.08.2018 12:10

Նախարար. Թուրքիան ավելի ուժեղ կդառնա

Նախարար. Թուրքիան ավելի ուժեղ կդառնա

Թուրքիան ավելի ուժեղացած դուրս կգա արժույթային ճգնաժամից: Այդ մասին, հանդես գալով ներդրողների առջև, հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը:

Հեռախոսային կոնֆերանսի ընթացքում, որին մասնակցել են առնվազն 3 հազար ներդրողներ և տնտեսագետներ, Ալբայրաքը հայտարարել է, որ երկիրը լիովին գիտակցում է իր ներքին խնդիրները, սակայն ներկա պահին բախվել է, նախարարի խոսքով՝ շուկայական անոմալիայի:

Վերջին շաբաթներին թուրքական լիրան, տարվա սկզբի համեմատ, գրեթե 40 % անկում է գրանցել, քանի որ ներդրողները մտավախություններ ունեն Էրդողանի դրամավարկային քաղաքականության և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման կապակցությամբ:

Ալբայրաքը հավաստիացրել է, որ ֆինանսների նախարարությունը կարող է անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել, բայց հավելել է, որ Թուրքիան մտադիր չէ օգնության խնդրանքով դիմել Արժույթի միջազգային հիմնադրամին:

Այն երկրներին, որոնք առնչվել են ԱՄՆ պատժամիջոցներին, նախարարը կոչ է արել համակարգված պատասխան տալ, և հայտարարել է, որ Թուրքիան, այլ պետությունների հետ միասին, ներառյալ՝ Գերմանիան, Ռուսաստանը և Չինաստանը, կհաղթահարի այս փուլը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Քաթարը թուրքական տնտեսության մեջ ներդրել է 15 մլրդ դոլար:

Փոխանցում է euronews-ը: