17.08.2018 12:31

ԼՂՀ ՊԲ-ն ետ է շպրտել հարձակման փորձ արած ադրբեջանական 15 հոգանոց խումբը

ԼՂՀ ՊԲ-ն ետ է շպրտել հարձակման փորձ արած ադրբեջանական 15 հոգանոց խումբը

ԼՂՀ ՊԲ-ն փոխանցում է, որ այսօր՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ:

ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները և վերջիններիս ետ շպրտել ելման դիրքեր:

Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:

Հակառակորդի ունեցած կորուստների մասին տվյալներըը ճշտվում են: