Գերմանացիները հեռանում են Իրանից

Գերմանական խոշոր ընկերությունները դադարեցնում են աշխատանքը Իրանում՝ ամերիկյան պատժամիջոցների նկատմամբ մտավախությունների պատճառով:
Deutsche Telekom-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ դադարեցրել են առևտուրն իրանական խանութներում դեռևս մայիսին: Ընկերությունում զգուշանում են, որ կբարդանա իրենց դուստր ձեռնարկության միավորոմը ամերիկյան ընկերության հետ:
Deutsche Bahn երկաթուղային կոնցեռնը, որի 100 %-ը պատկանում է պետությանը, պատրաստվում է իր գործունեությունը դադարեցնել սեպտեմբերին:
Իրենց բիզնեսն Իրանից արդեն դուրս են բերել շատ գերմանական ֆիրմաներ, այդ թվում, օրինակ՝ Adidas-ը, որը որոշել է չերկարացնել պայմանագիրը Իսլամական Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի հետ:
Փոխանցում է euronews-ը: