18.08.2018 09:00

Ալեգրի. Ռոնալդուն տարբերվում է բոլորից

Ալեգրի. Ռոնալդուն տարբերվում է բոլորից

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլանո Ալեգրին խոսել է «Կիևոյի» հետ առաջիկա հանդիպման և Կրիշտիանու Ռոնալդուի՝ Ա Սերիայում նորամուտի մասին.

«Բնականաբար, Կրիշտիանուի համար սա նոր փորձ է: Նա ոգևորությամբ է սպասում առաջին հանդիպմանը: Կարծում եմ՝ այս մրցաշրջանն ամենաբարդն է լինելու «Մեզ է միացել աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, վերադարձել է Բոնուչին: Կազմը համալրել են Ջանը, Կանսելուն և Սպինացոլան: Մենք ուժեղացել ենք, բայց մյուս թիմերը ևս ուժեղ են:

Ռոնալդուն, Շչենսնին, Կանսելուն և Ալեքս Սանդրոն կմասնակցեն «Կիևոյի» հետ վաղվա խաղին: Մյուսների մարզավիճակը դեռ պետք է գնահատեմ: Մատյուիդին աստիճանաբար մարզավիճակ է հավաքում, մյուսները նորմալ վիճակում են:

Ռոնալդուի հետ 15 օրվա աշխատանքի ընթացքում նրա մեջ որևէ յուրահատուկ բան չեմ նկատել, բայց միանգամից հասկացել եմ, որ նա տարբերվում է բոլորից: Նրա հաղթանակներն ամեն ինչի մասին խոսում են: Ռոնալդուն 5 «Ոսկե գնդակ» է նվաճել:

Միևնույն ժամանակ մենք չպետք է մտածենք, որ եթե Ռոնալդուն մեզ հետ է՝ հեշտությամբ հաղթելու ենք: Նա կնպաստի մեր հաղթանակներին, եթե թիմն էլ համապատասխան աշխատանք կատարի»,- Ալեգրիի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն: