18.08.2018 10:00

«Ռեալ»-ը պատրաստվում է «Ինտեր»-ի դեմ բողոք ներկայացնել ՖԻՖԱ-ին

«Ռեալ»-ը պատրաստվում է «Ինտեր»-ի դեմ բողոք ներկայացնել ՖԻՖԱ-ին

Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը մտադիր է Միլանի «Ինտեր»-ի դեմ բողոք ներկայացնել ՖԻՖԱ-ին:

Ինչպես տեղեկացնում է AS-ը, Ֆլորենտինո Պերեսին դու չի եկել այն փաստը, որ իտալական ակումբը բանակցություններ է վարել «սերուցքայիններ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ՝ չնայած այն բանին, որ խորվաթ ֆուտբոլիստը գործող պայմանագիր ունի «արքայական» ակումբի հետ:

Նշենք, որ առաջիկա օրերին Մոդրիչը պետք է հանդիպի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին, և այդ ժամանակ կորոշվի՝ արդյոք խորվաթ ֆուտբոլիստը կմնա «Ռեալ»-ում, թե կտեղափոխվի Միլանի «Ինտեր»: