18.08.2018 11:00

Ռաուլն առաջին մարզումն է անցկացրել «Ռեալում»

Ռաուլն առաջին մարզումն է անցկացրել «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի»լեգենդար նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսը սկսել է մարզչական կարիերան:

Իսպանացին առաջին պարապմունքն է անցկացրել «սերուցքայինների» մինչև 17 տարեկանների թիմի («Ռեալ Մադրիդ Խուվենալ Բ») գլխավոր մարզչի պաշտոնում:

Հիշեցնենք, որ Ռաուլը նախկինում պաշտոն էր զբաղեցնում «Ռեալի» ղեկավար կազմում, սակայն մարզչական արտոնագիր ստանալուց հետո անցավ նոր աշխատանքի: