18.08.2018 13:00

Պաշտոնական. «Արսենալի» դարպասապահը տեղափոխվեց Իտալիա

Պաշտոնական. «Արսենալի» դարպասապահը տեղափոխվեց Իտալիա

«Արսենալի» դարպասապահ Դավիդ Օսպինան վարձակալան հիմունքներով տեղափոխվեց «Նապոլի»: Այս մասին հայտնում է «Արսենալի» պաշտոնական կայքը:

Օսպինան «Արսենալին» էր միացել 2014 թվականին ֆրանսիական «Նիսից»: Լոնդոնյան ակումբի կազմում ընդհանուր առմամբ Օսպինան անցկացրել է 70 հանդիպում:

Վարձակալության ավարտից հետո իտալական ակումբը կարող է ձեռք բերել Օսպինայի լրիվ տրանսֆերը: