18.08.2018 22:40

ԱՊԼ. «Արսենալ»-ը պարտվեց «Չելսի»-ին, Մխիթարյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

ԱՊԼ. «Արսենալ»-ը պարտվեց «Չելսի»-ին, Մխիթարյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 2-րդ տուրում «Չելսի»-ն սեփական հարկի ներքո 3:2 հաշվով առավելության հասավ «Արսենալ»-ի նկատմամբ:

Խաղի հաշիվը 9-րդ րոպեին բացել է տանտերերի հարձակվող Պեդրոն: 20-րդ րոպեին «ազնվականներ»-ի առավելությունը կրկնապատկեց Ալվարո Մորատան: 37-րդ րոպեին «զինագործներ»-ի կազմում հաշիվը կրճատեց հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 4 րոպե անց Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը հավասարեցրեց Ալեքս Իվոբին: Խաղավարտից 9 րոպե առաջ «Չելսի»-ի կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ եզրային պաշտպան Մարկոս Ալոնսոն:

Այսպիսով, «Արսենալ»-ը երկրորդ անընդմեջ պարտությունն է կրում, իսկ «Չելսի»-ն վաստակած 6 միավորով կիսում է առաջին հորիզոնականը: