19.08.2018 09:30

Վալվերդեն՝ ԱՄՆ-ում Լա լիգայի խաղերն անցկացնելու մասին. «Բոլորի համար դա տարօրինակ է հնչում»

Վալվերդեն՝ ԱՄՆ-ում Լա լիգայի խաղերն անցկացնելու մասին. «Բոլորի համար դա տարօրինակ է հնչում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է Լա լիգայի որոշ հանդիպումներ ԱՄՆ-ում և Կանադայում անցկացնելու մասին լուրը:

«Բոլորի համար դա տարօրինակ է հնչում այնպես, ինչպեց Սուպերգավաթը Իսպանիայի սահմաններից դուրս անցկացնելը, բայց մենք արեցինք դա:

Ֆուտբոլային աշխարհի հիմա դուրս է գալիս սպորտի շրջանակից»,- ասել է Վալվերդեն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լա լիգան 15 տարվա պայմանագիր է ստորագրել Relevent մեդիաընկերության հետ՝ առաջնության որոշ խաղեր Հյուսիսային Ամերիկայում անցկացնելու վերաբերյալ: