19.08.2018 10:30

«Ման. Յունայթեդ»-ը լրացուցիչ գումար կվճարի Պոգբային, եթե վերջինս չհեռանա թիմից

«Ման. Յունայթեդ»-ը լրացուցիչ գումար կվճարի Պոգբային, եթե վերջինս չհեռանա թիմից

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունն ամեն բան անում է, որպեսզի թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբան չհեռանա թիմից: Այս մասին հաղորդում է Metro-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը լրացուցիչ 3,8 մլն եվրո գումար կստանա «կարմիր սատանաներ»-ի կողմից, եթե ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ այլ ակումբ չտեղափոխվի:

Նշենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնա»-ն, իսկ անձամբ Պոգբան դեմ չէ կարիերան շարունակել կատալոնական գրանդում: