19.08.2018 12:00

Դորտմունդի «Բորուսիա»-ն գերմանացի երկրպագուների ամենասիրելի ակումբն է, «Բավարիա»-ն՝ ամենաատելին

Դորտմունդի «Բորուսիա»-ն գերմանացի երկրպագուների ամենասիրելի ակումբն է, «Բավարիա»-ն՝ ամենաատելին

Ինչպես տեղեկացնում է Bulinews-ը, վիճակագրական տվյալներ տրամադրող Statista ընկերությունը հարցում է անցկացրել՝ պարզելու, թե որոնք են գերմանացի երկրպագուների շրջանում ամենասիրելի և ատելի ակումբները:

Հարցման արդյունքում պարզվել է, որ Մյունխենի «Բավարիա»-ն ամենաատելի ակումբն է երկրպագուների շրջանում: Հարցմանը մասնակցած 3030 երկրպագուների 42%-ը նշել է, որ տանել չի կարողանում մյունխենյան ակումբին: Մյուս 42%-ը նշել է, որ «Բավարիա»-ն իրենց ամենասիրելի թիմն է:

Ամենաատելի ակումբների ցանկում տեղ են գտել նաև «Լեյպցիգ»-ը, «Համբուրգ»-ը, «Շալկե»-ն և «Վոլֆսբուրգ»-ը:

Երկրպագուների ամենասիրելի ակումբ է ճանաչվել Դորտմունդի «Բորուսիա»-ն: «Մեղուներ»-ին երկրպագում է հարցվածների 52%-ը, 31%-ը չեզոք է վերաբերվում , իսկ 17%-ը չի սիրում:

Նշենք, որ հարցման արդյունքում պարզ է դարձել, որ նվազագույնը 45 միլիոն գերմանացի հետաքրքրված է ֆուտբոլով: