19.08.2018 12:30

«Բարսելոնա»-ի և ՊՍԺ-ի նախագահները հանդիպում են ունեցել Մադրիդում

«Բարսելոնա»-ի և ՊՍԺ-ի նախագահները հանդիպում են ունեցել Մադրիդում

«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Բարտոմեուն և ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելայիֆին հանդիպում են ունեցել Մադրիդում: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Ինչպես հայտնի է, «կապտանռնագույններ»-ը հետաքրքրված են ՊՍԺ-ի կիսապաշտպան Ռաբիոյի ծառայություններով: Ֆրանսիական ակումբն էլ, իր հերթին, ցանկանում է ձեռք բերել Ուսման Դեմբելեի տրանսֆերը:

Չի բացառվում, որ կողմերը քննարկել են տրանսֆերային փոխանակություն իրականացնելու հնարավորությունը: