19.08.2018 13:30

Ռոնալդինյոյի որդին թաքցրել է իր ծագումը, որպեսզի կողմնակալ որոշում չկայացվի

Ռոնալդինյոյի որդին թաքցրել է իր ծագումը, որպեսզի կողմնակալ որոշում չկայացվի

Աշխարհի նախկին լավագույն ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի որդին` Ժոաո Մենդեսը «Կրուզեյրոյում» փորձաշրջան անցնելու ժամանակ չի տեղեկացրել իր հոր մասին:

Բրազիլացին չի ցանկացել, որ նրան թիմ վերցնեն հոր հեղինակության պատճառով, այլ ուզեցել է խաղով ապացուցի իր խաղամակարդակը, գրում է globoesporte.globo.com:

Արդյունքում, 13-ամյա Մենդեսը կարողացել է «Կրուզեյրոյի» մարզիչներին համոզել, որ նրան թիմ վերցնեն: Նրա հետ պայմանագիր չի ստորագրվել, որովհետև նա դեռ համապատասխան տարիքի չի հասել: