20.08.2018 09:00

Սինկֆիլդի գավաթ. Լևոն Արոնյանը մեկնարկեց հաղթանակով

Սինկֆիլդի գավաթ. Լևոն Արոնյանը մեկնարկեց հաղթանակով

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկել է Սինկֆիլդի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը:

Մեր գրոսմայստերն առաջին տուրում սպիտակ խաղաքարերով ուժերը չափեց Սերգեյ Կարյակինի հետ: 69-րդ քայլում ռուս շախմատիստը հասկացավ, որ այլևս անզոր է ու ընդունեց իր պարտությունը:

Բացի Արոնյանից մեկնարկային տուրում հաղթանակ տոնեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը: Վերջինս ուժեղ գտնվեց ամերիկացի Ուեսլի Սոյից:

Առաջին տուրում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

Մաքսիմ Վաշիե-Լագրավ - Մագնուս Կարլսեն՝ 1/2-1/2

Ֆաբիանո Կարուանա - Ալեքսանդր Գրիշչուկ՝ 1/2-1/2

Շահրիյար Մամեդյարով - Ուեսլի Սո՝ 1-0

Հիկարու Նակամուրա - Վիշվանաթան Անանդ՝ 1/2-1/2

Լևոն Արոնյան - Սերգեյ Կարյակին՝ 1-0