20.08.2018 10:00

Գվարդիոլան պատասխանել է Մոուրինյուի քննադատությանը

Գվարդիոլան պատասխանել է Մոուրինյուի քննադատությանը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատասխանել է «Յունայթեդում» իր գործընկեր Ժոզե Մոուրինյուի քննադատությանը:

«Իհարկե, ես համաձայն եմ Ժոզեի հետ՝ կարգն անհնար է գնել:

Բայց համաձայն չեմ այն հարցում, որ դա անհարգանք էր մրցակցի նկատմամբ: Մենք մտադիր չենք եղել նման բան ցույց տալ, այլ պարզապես տեսախցիկը ֆիքսել ենք նախորդ մրցաշրջանում դաշտում կատարված իրադարձությունների վրա: Մենք նկարել ենք այդ ֆիլմը մեզ, մեր երկրպագուների համար, որպեսզի նրանք տեսնեն՝ ինչ է կատարվում հանդերձարանում»,- ասել է Գվարդիոլան:

Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» փաստագրական ֆիլմ էր նկարահանել «Ամեն ինչ կամ ոչինչ» վերնագրով, որտեղ «Սիթի» - «Յունայթեդ» հակամարտությունն անվանվել էր հարձակվողական ֆուտբոլն ընդդեմ կայանված ավտոբուսի: