20.08.2018 13:01

Ջոկովիչ. Հույս ունեմ՝ այս անգամ կկարողանամ նվաճել Ցինցինատիի տիտղոսը

Ջոկովիչ. Հույս ունեմ՝ այս անգամ կկարողանամ նվաճել Ցինցինատիի տիտղոսը

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ցինցինատիի մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում 6:4, 3:6, 6:3 հաշվով առավելության է հասել խորվաթ Մալին Չիլիչի նկատմամբ:

Աշխարհի նախկին առաջին ռակետն այդ հանդիպման և Ռոջեր Ֆեդերերի հետ առաջիկա եզրափակչի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել.

«Քառորդ եզրափակչում և կիսաեզրափակչում ես վճռորոշ բրեյքեր կատարեցի 4;3 հաշվի ժամանակ:

Այնպես չէ, որ պարզապես աչքերս փակում էի և փորձում լավ հարված կատարել: Ձգտում էի տակտիկական տեսանկյունից գրագետ գործել, ընտրում էի այնպիսի հարվածներ, որոնք թույլ կտային մրցակցի նկատմամբ առավելություն ստանալ: Չիլիչի կամ Ռաոնիչի նման թենիսիստների դեմ խաղալիս ամենակարևորը պետք է կարողանաս ընդունել նրանց հարվածները և ճիշտ հարվածով պատասխանել:

Ես կրկին Ցինցինատիի մրցաշարի եզրափակչում եմ և արդեն 6-րդ անգամ կփորձեմ նվաճել այս տիտղոսը: Հույս ունեմ՝ այս անգամ վերջապես գլխավերևում կպահեմ տիտղոսը: Պատմական հաջողության կարող եմ հասնել: Ես դա գիտակցում եմ, և դա ինձ ավելի է մոտիվացնում»,- Ջոկովիչի խոսքը մեջբերել է ATP-ի պաշտոնական կայքը:

Հավելենք, որ Նովակ Ջոկովիչը հաղթել է «Մասթերս-1000» շարքի բոլոր մրցաշարերում՝ բացառությամբ Ցինցինատիի: