20.08.2018 12:15

Սինկֆիլդի գավաթ. Արոնյանը խաղաղ դաշինք կնքեց Կարուանայի հետ

Սինկֆիլդի գավաթ. Արոնյանը խաղաղ դաշինք կնքեց Կարուանայի հետ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթանում է Սինկֆիլդի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը:

Մեր գրոսմայստերը երկրորդ տուրում սև խաղաքարերով ուժերը չափեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի:

Նշենք, որ առաջին տուրում Արոնյանը հաղթել էր Կարյակինին, իսկ Կարուանան ոչ-ոքի էր խաղացել Գրիշչուկի հետ: