20.08.2018 08:21

Լա Լիգա. Մադրիդի «Ռեալ»-ը վստահ հաղթանակ տոնեց «Խետաֆե»-ի նկատմամբ (տեսանյութ)

Լա Լիգա. Մադրիդի «Ռեալ»-ը վստահ հաղթանակ տոնեց «Խետաֆե»-ի նկատմամբ (տեսանյութ)

Լա Լիգայի առաջին տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալ»-ը «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում հյուրընկալեց «Խետաֆե»-ին: 

Հանդիպումն անցավ տանտերերի ճնշող առավելությամբ և ավարտվեց «արքայական» ակումբի վստահ հաղթանակով:

20-րդ րոպեին Դանիել Կարվախալը բացեց խաղի հաշիվը, իսկ 51-րդ րոպեին Գարեթ Բեյլը կրկնապատկեց «սերուցքայիններ»-ի առավելությունը:

Այսպիսով, Մադրիդի «Ռեալ»-ը 3 միավոր վաստակեց և այժմ գտնվում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում: