20.08.2018 11:03

Պուտինը մասնակցել է ավստրիացի նախարարի հարսանիքին

Պուտինը մասնակցել է ավստրիացի նախարարի հարսանիքին

Ավստրիայի արտաքին գործերի 53-ամյա նախարար Կարին Կնայսլն ամուսնացել է 65-ամյա գործարար Վոլֆգանգ Մայլինգերի հետ: Հարսանիքն առանձնապես նշանակալի չէր լինի, եթե դրանից մեկ շաբաթ առաջ անակնկալ կերպով հայտնի չդառնար, որ արարողությանը ներկա է լինելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ինչպես հաղորդում են տեղական զանգվածային լրատվամիջոցները, արարողությունը ստիպված են եղել մի քանի րոպե հետաձգել, քանի որ Պուտինն ուշացել է:

Կնայսլը ավստրիական ԱԳՆ ղեկավարի պաշտոնն զբաղեցնում է ձմեռվանից: Նա բազմիցս արտահայտվել է Եվրոպայի և Ռուսաստանի միջև երկխոսության օգտին:

Հարսանիքը տեղի է ունեցել Ավստրիայի հարավում գտնվող Համիլց գյուղում: Հյուրերի շարքում եղել են Ավստրիայի կառավարության շատ անդամներ:

Պուտինը շնորհավորել է նորապսակներին և պարել հարսնացուի հետ: Լուսանկարը, որտեղ պարելիս պատկերված են արտգործնախարարը և Պուտինը, սոցիալական ցանցերում ծաղրուծանակի թեմա է դարձել. «Կրեմլյան չար ոգին ու վիեննացի ջադուն», «Երևի վաղուց են ծանոթ՝ սատանայի աղանդից», «Ռուսաստանը գրողի ծոցն է թռչում, իսկ նրա առաջնորդը պարում է»:

Կարին Կնայսլը մի քանի լեզվի է տիրապետում և հրաշալի գիտի Մերձավոր Արևելքը:

Փոխանցում է BBC-ն: