20.08.2018 13:02

Նոր Զելանդիայում նախարարը հեծանիվով է գնացել ծննդաբերելու

Նոր Զելանդիայում նախարարը հեծանիվով է գնացել ծննդաբերելու

Նոր Զելանդիայի կանանց հարցերով նախարարը ծննդատուն է գնացել ծննդաբերելու հեծանիվով:

Կանաչների կուսակցության ներկայացուցիչ, 38-ամյա  Ջուլի Ջենթերը, որը, համատեղության կարգով, կատարում է նաև տրանսպորտի նախարարի օգնականի պարտականություններ, ամբողջ երկրում հայտնի է որպես կրքոտ հեծանվորդ:

«Ահա և ժամանակը հասավ, հաջողություն մաղթեք ինձ,- գրել է նա սոցցանցում:- Ես և իմ ընկերն ընտրել ենք հեծանիվը, որովհետև մեքնայի մեջ աջակիցների խումբը չէր տեղավորվի: Փոխարենը՝ դա կարգին բարձրացրեց տրամադրությունս»:

Նախարարը, որը ծննդաբերելուց հետո երեք ամսով օրինական արձակուրդում է լինելու, միացել է այն կին քաղաքական գործիչների բազմացող խմբին, որոնք չեն վախենում կարիերան համատեղել մայրության հետ:

Նոր Զելանդիայում առաջին կին պատգամավորը, պաշտոն զբաղեցնելով, ծննդաբերել է 1970 թ.: Իսկ 1983 թ. մեկ այլ կին քաղաքական գործիչ երեխային կրծքով կերակրել է հենց աշխատավայրում:

2016 թ. Ավստրալիայում օրենքը փոխվել է, որպեսզի պատգամավոր մայրերին թույլ տրվի կրծքով կերակրել երեխաներին հենց Ներկայացուցիչների պալատում:

Համեմատաբար վերջերս Եվրախորհրդարանի՝ Շվեդիան և Իտալիան ներկայացնող անդամներն ամբողջ աշխարհի ուշադրությունը գրավել էին, երբ քվեարկել էին երեխաներին գրկած:

Փոխանցում է BBC-ն: