Գնդակոծվել է ԱՄՆ դեսպանատունն Անկարայում

Անկարայում գնդակոծվել է Միացյալ Նահանգների դեսպանատան շենքը:
Ինչպես հաղորդել է ոստիկանությունը, միջադեպը տեղի է ունեցել դեռ մինչև լուսաբացը: Անհայտ անձը սպիտակ ավտոմեքենայով մոտեցել է դիվանագիտական ներկայացուցչությանը և կրակ է բացել շենքի ուղղությամբ:
Տեղական լրատվամիջոցները հաղորդել են մի քանի կրակոցների մասին: Փամփուշտներից առնվազն մեկը դիպել է պահպանության սենյակի պատուհանին, սակայն ոչ ոք չի տուժել: Ըստ էության՝ դեսպանատունն այս շաբաթ չի աշխատում՝ իսլամական Կուրբան-բայրամ տոնի կապակցությամբ:
Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում, հրաձիգը որոնվում է:
Փոխանցում է euronews-ը: