20.08.2018 15:01

Հովիկ Աբրահամյանի տարածքի զենքի գործով մեղադրանք Ամբիկ Գևորգյանին. Արմենպրես

Հովիկ Աբրահամյանի տարածքի զենքի գործով մեղադրանք Ամբիկ Գևորգյանին. Արմենպրես

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբորը՝ Ամբիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել:

«Արմենպրես»-ը՝ հղում անելով Հատուկ քննչական ծառայությանը, նշում է, որ Ամբիկ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն բնակավայրից չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ խոսքը մարտի մեկի իրադարձությունների ժամանակ հնարավոր կիրառված զենքերի մասին է, որոնք խուզարկությամբ հայտնաբերվել էին Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում: Այդ գործով արդեն մեղադրանք է առաջադրվել Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին. վերջինս կալանավորվել է: