23.09.2012 15:08

Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտվել է 300 անգամ

Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտվել է 300 անգամ

Ադրբեջանական զինված խմբավորումները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ գոտու ողջ երկայնքով սեպտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 300 անգամ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, iLur.am-ին հայտնում են ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից:

Ադրբեջանական զինված խմբավորումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են ավելի քան 1300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են:
ՊԲ-ի հաղորդմամբ՝ հայկական կողմը կորուստներ եւ վիրավորներ չի ունեցել: