22.08.2018 12:41

ՆԱՍԱ-ն սառույց է հայտնաբերել Լուսնի վրա

ՆԱՍԱ-ն սառույց է հայտնաբերել Լուսնի վրա

Աստղագետներին հաջողվել է վերջնական ապացույցներ գտնել Լուսնի բևեռներում ջրի առկայության վերաբերյալ, հաղորդել են ՆԱՍԱ-ում: Սառույցը հայտնաբերել են խառնարանների ստվերոտ կողմում, որտեղ երբեք արևի լույս չի ընկնում:

Հայտնագործությունը կատարել է Հավայական համալսարանի, Բրաունի համալսարանի և ՆԱՍԱ-ի հիմնական բաժիններից մեկի՝ Էյմսի հետազոտական կենտրոնի գիտնականներից կազմված թիմը:

ՆԱՍԱ-ն հաղորդել է, որ սառույցը Լուսնի մակերեսին տեղաբաշխված է անհամաչափ, ոչ մեծ քանակությամբ՝ երկու բևեռների շրջանում, որտեղ  Լուսնի առանցքի թեքության պատճառով գրեթե երբեք արևի լույսը չի հասնում:

Փոխանցում է BBC-ն: