24.08.2018 11:01

Air France-ը և British Airways -ը դադարեցնում են թռիչքները Թեհրան

Air France-ը և British Airways -ը դադարեցնում են թռիչքները Թեհրան

Air France և British Airways ավիաընկերությունները դադարեցնում են չվերթները Թեհրան:

Ըստ ավիափոխադրողների ղեկավարության՝ դա կապված է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով այդ չվերթների ոչ եկամտաբերության և վնասաբերության հետ:

Փարիզից Թեհրան չվերթները կդադարեցվեն սեպտեմբերի 18-ից, Լոնդոնից՝ նույն ամսի 22-ից:

Հուլիսին պարզվեց, որ սեպտեմբերի 24-ից դեպի Թեհրան թռիչքները դադարեցնել մտադիր է նաև նիդեռլանդական KLM ավիաընկերությունը:

Մայիսի 8-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց «միջուկային գործարքից» դուրս գալու մասին՝ Իրանին մեղադրելով դրա պայմանները խախտելու մեջ: Իսլամական հանրապետության նկատմամբ տնտեսական պատժամիջոցները վերականգնվեցին օգոստոսի 7-ին:

Փոխանցում է euronews-ը: