23.09.2012 15:12

Ժամը 11.00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 12.43%-ը

Ժամը 11.00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 12.43%-ը

Հայաստանի Հանրապետությունում այսօր անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00-ի դրությամբ 79 737 կամ 12.43% Է: Այս մասին iLur.am-ին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Հիշեցնենք, որ այսօր Տեղական ինքնակառավարման ընտրություններ են անցկացվում ՀՀ հինգ մարզերում՝ Արագածոտնում, Գեղարքունիքում, Կոտայքում, Վայոց Ձորում և Տավուշում: Ընտրություններին մասնակցելու են 318 համայնքներ:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած հաղորդագրության համաձայն, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով այսօր` 8.00-ին, բացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար ձևավորված բոլոր 539 ընտրական տեղամասերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 4312 քաղաքացիներից այսօր՝ մինչև ժամը 8.00-ն, տեղամասային ընտրական հանձնաժողով չեն ներկայացել 68-ը: