23.09.2012 15:28

Գյումրիի ճանապարհին ավտովթարի հետեւանքով երկու մարդ մահացել է

 Գյումրիի ճանապարհին ավտովթարի հետեւանքով երկու մարդ մահացել է

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 18.50-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը, iLur.am-ին հայտնում են Ոստիկանության մամլո ծառայությունից:
Պատահարի հետևանքով երկու ուղևորները` 1981 թ. ծնված Արաքսյա Աբրահամյանը և 1988 թ. ծնված Սասուն Գալստյանը, տեղում մահացել են, իսկ վարորդը և երկու ուղևորուհիները տեղափոխվել են հիվանդանոց: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: