Տեղի կունենա Սեւակ Արամազդի «Մի մեծ լուսաբաց» գրքի շնորհանդեսը

ԱԶԴԱԳԻՐ
2018թ. սեպտեմբերի 7-ին, ժամը 20-ին «ԼՈՖԹ» կենտրոնում
(հասցեն՝ Երևան, Մոսկովյան փող. 3)
տեղի կունենա Սեւակ Արամազդի
«ՄԻ ՄԵԾ ԼՈՒՍԱԲԱՑ»
գրքի շնորհանդեսը:
Բանաստեղծությունների ընթերցմամբ հանդես կգա
ՀՀ վաստակավոր արտիստուհի
Կարինե Ջանջուղազյանը
Մուտքն ազատ է
Այս նոր գրքով Սեւակ Արամազդը վերստին ներկայանում է բանաստեղծությամբ: Ժողովածուն մի յուրօրինակ պատկերասրահ է, որտեղ զետեղված են բնության եւ մարդկային կյանքի ամենաբազմազան երեւույթների ու իրողությունների «կենդանի դիմանկարները»: Հեղինակն ընթերցողին նոր ու անծանոթ ուղի է առաջարկում դեպի սկիզբ, դեպի աշխարհի ու կյանքի թաքնված ճշմարտությունը, որի անդադար որոնումներում մարդը հայտնաբերում է սեփական էության անսահմանությունը: