03.09.2018 15:01

Էրդողան. Թուրքիան մտադիր չէ թույլտվություն խնդրել C-400 գնելու հարցում

Էրդողան. Թուրքիան մտադիր չէ թույլտվություն խնդրել C-400 գնելու հարցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ որևէ մեկից թույլտվություն խնդրել Ռուսաստանից C-400 զենիթային հրթիռներ ձեռք բերելու հարցում: Ինչպես տեղեկացրել է Milliyet թերթը, Թուրքիայի նախագահը նման պնդում արել է Ղրղզստանի մայրաքաղաքում անցկացվող բիզնես-ֆորումի ժամանակ:

«Մենք Ռուսաստանի հետ պայմանագիր ենք կնքել C-400-ի վերաբերյալ, և ոմանց դա անհանգստացնում է: Ներեցեք, բայց մենք որևէ մեկից թույլտվություն չենք խնդրելու»,- Էրդողանի խոսքն է փոխանցում լրատվամիջոցը:

Օգոստոսի 31-ին Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան հույս ունի «C-400-ը ստանալ առավելագույնս սեղմ ժամկետներում»:

Փոխանցում է tass.ru-ն: