04.09.2018 14:03

Fox. Արևմտյան հատուկ ծառայությունները արձանագրել են զենքի մատակարարում Իրանից Լիբանան

Fox. Արևմտյան հատուկ ծառայությունները արձանագրել են զենքի մատակարարում Իրանից Լիբանան

Արևմտյան հետախուզական ծառայությունների աշխատակիցների կարծիքով՝ իրանական ավիաընկերությունը վերջին ամիսներին զենք և դրա արտադրության համար անհրաժեշտ բաղադրամիջոցներ է տեղափոխել Թեհրանից Բեյրութ: Այդ մասին երկուշաբթի հաղորդել է Fox News-ը:

Արևմտյան հետախուզական ծառայություններում լրատվամիջոցի աղբյուրների պնդմամբ՝ հայտնաբերվել է Qeshm Fars Air ավիաընկերության երկու կասկածելի չվերթ: Առաջին ինքնաթիռը՝ Boeing 747,օդ է բարձրացել Թեհրանի  ՌՕՈՒ բազայից հուլիսի 9-ին, այն վայրէջք է կատարել, նախ, Դամասկոսում, ապա, «ոչ բնորոշ երթուղով» ընթանալով՝ ժամանել է Բեյրութի միջազգային օդանավակայան: Օդանավը, հեռուստաալիքի աղբյուրների վարկածով՝ տեղ է հասցրել «բաղադրամասեր Լիբանանի իրանական գործարաններում գերճշգրիտ զենքերի արտադրության համար»:

Երկրորդ ինքնաթիռնը օդ է բարձրացել Թեհրանի օդանավակայանից և Բեյրութ է ժամանել օգոստոսի 2-ին: Այն Դամասկոսում վայրէջք չի կատարել, սակայն «ընթացել է մի քիչ անսովոր երթուղով՝ Սիրիայի հյուսիսով»: Հեռուստաալիքի պնդմամբ՝ զենքը նախատեսված է եղել, մասնավորապես, «Հեզբոլլահ» շարժման համար:

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն ավելի վաղ բազմիցս մեղադրել են Իրանին այլ երկրների գործերին միջամտելու, դրանց ֆինանսավորելու և ահաբեկչական կազմակերպություններին զենք մատակարարելու մեջ: Վաշինգտոնը հայտարարել է, որ պատրաստ է Թեհրանի նկատմամբ աննախադեպ ճնշումներ գործադրել, այդ թվում՝ կոշտ պատժամիջոցներ մտցնել, եթե Իրանը չփոխի իր քաղաքական ուղեգիծը:

Փոխանցում է tass.ru-ն: