Հնդկաստանի գերագույն դատարանն օրինականացրել է համասեռական կապերը

Հնդկաստանի գերագույն դատարանը չեղարկել է երկրի քրեական օրենսգրքի այն հոդվածի դրույթները, որոնցով համասեռական կապերի համար նախատեսվում էր տուգանք կամ մինչև 10 տարվա ազատազրկում:
Այս որոշումը շատերը պատմական են համարում: ԼԳԲՏ շարժման կողմնակիցները ցնծությամբ են ընդունել դատարանի որոշումը:
Համասեռական կապերի համար քրեական պատասխանատվությունը Դելիի գերագույն դատարանը չեղյալ էր համարել դեռևս 2009 թ., սակայն 2013-ին օրենքը վերականգնվել էր այն բանից հետո, որբ ազդեցիկ քաղաքական, հասարակական և կրոնական կազմակերպություններ հանրագիր էին ստորագրել դրա օգտին:
Փոխանցում է BBC-ն: