15.09.2018 09:30

«Ման. Յունայթեդ»-ի ղեկավարությունը հրաժարվել է գնել Բոնուչիի տրանսֆերը

«Ման. Յունայթեդ»-ի ղեկավարությունը հրաժարվել է գնել Բոնուչիի տրանսֆերը

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամռանը ցանկացել է իր թիմում տեսնել Լեոնարդո Բոնուչիին: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացի մասնագետը խնդրել է ակումբի ղեկավարությանը թիմ հրավիրել իտալացուն, սակայն վերջիններս մերժել են՝ նշելով, որ Բոնուչիի տրանսֆերային արժեքը բավականին բարձր է:

Հիշեցնենք, որ Բոնուչին 35 մլն եվրոյի դիմաց «Միլան»-ից վերադարձավ «Յուվենթուս»: