15.09.2018 10:00

Պաշտոնական. Յուրա Մովսիսյանը՝ «Չիկագո Ֆայր»-ի ֆուտբոլիստ

Պաշտոնական. Յուրա Մովսիսյանը՝ «Չիկագո Ֆայր»-ի ֆուտբոլիստ

«Չիկագո Ֆայր»-ը հայտարարել է հարձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխության մասին: 

Հայազգի ֆուտբոլիստի հետ կնքված պայմանագրի մանրամասները դեռևս չեն նշվում: 

Հիշեցնենք, որ 31-ամյա խաղացողի վերջին ակումբը եղել էր «Ռեալ Սոլթ Լեյք»-ը: 

Մովսիսյանը նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել էր «Յուրգորդեն»-ում: