15.09.2018 10:30

«Էվերթոնից» հնարավոր է միավորներ հանվեն

«Էվերթոնից» հնարավոր է միավորներ հանվեն

Անգլիական «Էվերթոնին» սպառնում է միավորների կորուստ և դրամական տույժ: Այս մասին տեղեկացնում է «Skysports»-ը:

Ակումբը մեղադրվում է թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Մարկուս Սիլվայի հետ գաղտնի բանակցություններ վարելու մեջ: Խնդիրը նրանում է, որ լիվերպուլյան ակումբը բանակցել է մարզչի հետ այն ժամանակ, երբ նա դեռ հանդիսանում էր «Ուոթֆորդի» մարզիչը:

Անգլիայի Պրեմիեր լիգայի ղեկավար կազմը վարձել է իրավաբանների, որոնք զբաղվելու են այս հարցով: Նրանք իրավունք են ստացել վերծանել «Էվերթոնի» ներկայացուցիրների և Սիլվայի խոսակցությունները, որպեսզի հավաքեն ապացույցներ: