15.09.2018 11:30

Պիրլոյի խորհուրդը Պաուլո Դիբալային

Պիրլոյի խորհուրդը Պաուլո Դիբալային

«Յուվենթուս»-ի լեգենդար ֆուտբոլիստ Անդրեա Պիրլոն խոսել է «ծեր սինյորա»-ի հարձակվող Պաուլո Դիբալայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Դժվար է ընդունել, որ մրցաշրջանի այս հատվածում Դիբալան հիմնական կազմի խաղացող չի համարվում: Այդ ամենը դժվար է բոլորի համար: Պաուլոն ամեն բան կանի, որպեսզի խաղա: Եթե նա մարզումներ անցկացնի Ռոնալդուի հետ, միգուցե Ալեգրին նրան հայտավորի կազմում: Եթե դու չես խաղում, դա նշանակում է, որ պետք է աշխատես»,- իտալացու խոսքերն է մեջբերում Football Italia-ն: