15.09.2018 12:00

Tribalfootball. ՊՍԺ-ն դժգոհ է «Ռեալ»-ի գործողություններից

Tribalfootball. ՊՍԺ-ն դժգոհ է «Ռեալ»-ի գործողություններից

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելայիֆին դժգոհ է մնացել այն բանից, որ Մադրիդի «Ռեալ»-ը բանակցություններ է վարել փարիզյան ակումբի ֆուտբոլիստներ Նեյմարի և Կիիան Մբապեի հետ:

«Ինձ դուր չի գալիս, երբ ինչ-որ մեկը կապ է հաստատում մեր ֆուտբոլիստների հետ: Մենք այդ մասին զգուշացրել էինք «Ռեալ»-ին: Հարգում ենք Պերեսին, բայց կարծում եմ՝ պետք է հնարավորինս մաքուր գործել: Եթե հետաքրքրված են մեր ֆուտբոլիստների ծառայություններով, թող առաջինը մեզ դիմեն: Այդպես պահանջում ենք ոչ միայն «Ռեալ»-ից, այլև բոլոր ակումբներից»,- Ալ-Հելայիֆիի խոսքերն է մեջբերում Tribalfootball-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «արքայական ակումբ»-ը մտադիր է հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմ հրավիրել Նեյմարին կամ Մբապեին: