Սաուլը հրաժարվել է տեղափոխվել «Բարսելոնա»

«Ատլետիկո»-ի կիսապաշտպան Սաուլ Նիգեսը մտադրություն չունի փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի ֆուտբոլիստը մերժել է «Բարսելոնա»-ի առաջարկը և իրեն տեսնում է միայն Մադրիդում:
Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն իսպանական թիմի հետ ավարտվում է 2026 թվականին, իսկ հրաժարագինը կազմում է 150 մլն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Սաուլը «Ատլետիկո»-ի կազմում մասնակցել է 3 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ: