15.09.2018 20:16

«Բարսելոնան» Լուիս Սուարեսի եւ Ուսման Դեմբելեի գոլերի շնորհիվ կամային հաղթանակ տարավ (տեսանյութ)

«Բարսելոնան» Լուիս Սուարեսի եւ Ուսման Դեմբելեի գոլերի շնորհիվ կամային հաղթանակ տարավ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» Սան Սեբաստիանում մրցեց «Ռեալ Սոսյեդադի» հետ:

Դաշտի տերերը հաշիվը բացեցին արդեն առաջին խաղակեսում, սակայն ընդմիջումից հետո Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը ուրուգվայցի Լուիս Սուարեսի եւ ֆրանսիացի Ուսման Դեմբելեի գոլերի շնորհիվ հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով:

«Բարսելոնան» չորս անընդմեջ հաղթանակից հետո 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Կատալոնական թիմին հավասարվելու հնարավորություն ունի միայն Մադրիդի «Ռեալը», որը սեպտեմբերի 15-ին կհյուրընկալվի Բիլբաոյի «Աթլետիկին»: Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Ռեալ Սոսյեդադ» - «Բարսելոնա»՝ 1:2 

Արից Էլուստոնդո, 12 - Լուիս Սուարես, 63, Ուսման Դեմբելե, 66