16.09.2018 09:00

Միջազգային մրցաշար. բռնցքամարտիկ Նարեկ Մինասյանը նվաճեց չեմպիոնի կոչումը

Միջազգային մրցաշար. բռնցքամարտիկ Նարեկ Մինասյանը նվաճեց չեմպիոնի կոչումը

Ստամբուլում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարում 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը հաղթեց անգլիացի բռնցքամարտիկին և նվաճեց ոսկե մեդալ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ոսկե մեդալ էր նվաճել 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, ով հաղթել էր թուրք մարզիկին:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը հայրենիք կվերադառնա 3 մեդալով՝ 2 ոսկե եւ մեկ բրոնզե: