16.09.2018 09:30

Եվրոպական երկու գրանդ ակումբ պատրաստ է ձեռք բերել Դիբալայի տրանսֆերը

Եվրոպական երկու գրանդ ակումբ պատրաստ է ձեռք բերել Դիբալայի տրանսֆերը

«Յուվենթուս»-ի հարձակվող Պաուլո Դիբալան, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը: Այս մասին հաղորդում է Tuttosport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացու ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու Մադրիդի «Ատլետիկո»-ն:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Դիբալան ներկայումս չի համարվում «ծեր սինյորա»-ի հիմնական կազմի ֆուտբոլիստ:

Հաղորդվում է, որ «ՄՅՈՒ»-ն նույնիսկ պատրաստ է խաղացողի տրանսֆերի դիմաց վճարել 120 մլն եվրո: